«A+ skills» ուսումնական կենտրոնը մշակել է ուսուցման հատուկ ծրագիր երեխաների համար

«A+ skills» ուսումնական կենտրոնը մշակել է ուսուցման հատուկ ծրագիր երեխաների համար

-Ո՞ր տարիքից երեխան պետք է սովորի օտար լեզու․ այս հարցը մասնագետների շրջանում առաջացնում է տարակարծություն․ մի մասը պնդում է, որ ավելի լավ է երեխային օտար լեզու սովորեցնել մեծ տարիքում՝ 11-13 տարեկանում, մյուս մասը կարծում է՝ որքան շուտ, այնքան լավ։

-«A+ Skills» ուսումնական կենտրոնի հիմնադիր Արմինե Փանոսյանը մանկավարժական 20-ամյա իր փորձի ընթացքում համոզվել է՝ փոքր տարիքում երեխաներն ավելի հեշտ են յուրացնում օտար լեզուն։ Ասում է՝ փոքր տարիքում նրանք կարողանում են ավելի հեշտ արտաբերել բառերը, այսինքն՝ հետագայում կարողանում են առանց ակցենտի խոսել։

Հիմնվելով երկարամյա իր փորձի վրա, ինչպես նաև հաշվի առնելով բազմաթիվ ծնողների խնդրանքները՝ Արմինե Փանոսյանը մշակել է անգլերենի ուսուցման հատուկ ծրագիր՝ 4-5 տարեկան երեխաների համար։ «Ծրագիրը կազմած է այնպես, որ զարգացնի երեխաների խոսակցական անգլերենը, սակայն դասերի ժամանակ երեխաները սովորում են նաև տառերը։ Առհասարակ, այդ տարիքի երեխաներն ավելի հեշտ են սովորում խաղերի, տարբեր հոլովակների, ձայնագրությունների, ֆլեշ-քարտերի միջոցով։ Այդ իսկ պատճառով մենք ծրագիրը կազմել ենք՝ հաշվի առնելով այս սկզբունքները։ Ի դեպ, դասերի ընթացքում մենք երեխաների հետ խոսում ենք միայն անգլերեն։ Ու, պատկերացրեք, նրանք շատ լավ հասկանում են, և անգամ թարգմանության կարիք չի լինում»,-ասում է Արմինեն։

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր դասին երեխաները սովորում են մեկ կարճ հարց ու պատասխան՝ «ի՞նչ է քո անունը, քանի՞ տարեկան ես»։

«Մենք շատ ենք կենտրոնացել ինտերակտիվության վրա․ որքան հնարավոր է, երեխաները պետք է ներգրավվեն խաղի մեջ՝ ընթացքում սովորելով այդ հարցերը, պատասխանները։ Այդպես շատ արդյունավետ է։ Բացի դա, մենք ծրագիրը կազմել ենք այնպես, որ տարբեր զբաղմունքների միջոցով զարգացնենք երեխայի մանր մոտորիկան, որ հետագայում նրանք կարողանան հեշտությամբ բռնել գրիչը և ճիշտ ուղղությամբ գրեն տառերը»,-ասում է ուսումնական կենտրոնի տնօրենը։ 


Ի դեպ, պարապմունքների արդյունավետությունը մեծացնելու համար ծրագիրն այնպես է կազմված, որ երեխաները չձանձրանան․ «Ամեն 15-20 րոպեն մեկ երեխաների զբաղմունքն ու սովորելու մեթոդը փոխվում է՝ խաղում են, ձեռքի աշխատանքով են զբաղվում»։

Նշենք, որ «A+ Skills» -ը Հայաստանում միակ կենտրոնն է, որը համագործակցում է բրիտանական «Intesol Worldwide» միջազգային  ընկերության հետ: Այս  ընկերությունը  անգլերենի ուսուցիչներին  տրամադրում է «TEFL Certificate» հավաստագրեր։

Ավելին իմանալու համար զանգահարեք՝  096/055 374927,  077374925

Հասցե՝ Օրբելի 45

 

Հարցազրույցը արվել է impoqrik.am-ի հետ:

Armineh Panossian

Հեղ.՝ Armineh Panossian

Հրապարակվել է ՝ 30 Մայ 2024