«Ուսումը ամենահզոր զենքն է, որ կարող է փոխել աշխարհը...»
Մեր մասին
«Էյ Փլաս Սքիլզ»-ը Երևանում գործող ուսումնական կենտրոն է, որի առաքելությունը լեզվի ուսուցման տարաբնույթ դասընթացների մատուցումն է բացառապես ինտերակտիվ մեթոդներով։
Մեր փորձառու մասնագետները շարունակ թարմացնում և Ձեր իսկ կարիքներին համապատասխան կազմում են որակյալ ծրագրեր իմացության տարբեր՝ սկսնակ, ցածր, միջին, բարձր և մասնագիտական մակարդակների համար։
Ելնելելով ուսանողների հետաքրքրություններից և նախընտրած ոլորտից, մշակում ենք տվյալ ոլորտին համապատասխան ուսուցման ծրագիր, որպեսզի անգլերեն և այլ լեզուների ուսուցումը լինի արդյունավետ և նպատակաուղղված:
Դա նշանակում է, որ ցանկացած մասնագետ մեզ մոտ կարող է ստանալ իրեն անհրաժեշտ, իր ոլորտին առնչվող անգլերեն դասընթացներ և ոչ միայն: Լեզվի ուսուցման պրոցեսը մեզ մոտ հստակ է. լսելուն, խոսելուն, կարդալուն հաջորդում է գրելը:
Անգլերեն գրավոր հմտության զարգացմանը մենք տվյալ դասաժամի վերջին փուլում ենք անդրադառնում, երբ ուսանողը արդեն զարգացրել է լսելու, խոսելու, կարդալու հմտությունները և պատրաստ է զարգացնել գրավոր հմտությունը:
A+ Skills-ում կիրառելով TEFL մեթոդիկան՝ դասաժամի ընթացքում մենք չենք կենտրոնանում քերականության ուսուցման վրա. մեզ մոտ քերականական կառույցները ուսանողը սովորում է ընդհանուր դասի կոնտեքստում։
Այսինքն, նա սովորում է և կիրառում: Մենք չենք սահմանափակվում լսարանային դասընթացներով, քանի որ վստահ ենք, որ լեզվին լավագույնս տիրապետելու կարևորագույն գրավականը այն Ձեր կյանքի անբաժան մաս դարձնելն է, ուստի յուրաքանչյուր ծրագիր ներառում է նաև արտալսարանային այցեր և հանդիպումներ։
Կենտրոնը հիմնադրվել է 2016 թվականին, անգլերենի դասագրքերի, ուսուցման ծրագրերի, ուսուցչական ուղեցույցների և դասավանդման քսանհինգամյա փորձառությամբ մասնագետի՝ Արմինէ Փանոսեանի կողմից։
Մեզ մոտ դասավանդում են դասախոսներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտասահմանից։ A+Skills-ի կարևորագույն նպատակն է զինել ուսանողներին մրցունակ հմտություններով և արդյունավետ համագործակցութան արդյունքում ստանալ նրանց ամենաբարձր գնահատականը։
A+ Skills լեզուների ուսուցման կենտրոնը Հայաստանում առաջիններից էր, որ սկսեց փոքր երեխաների համար անգլերեն լեզվի զարգացման կենտրոնի գործունեությամբ զբաղվել: